Չենք նվազեցնում ջանքերը, որոնք ուղղված են բոլոր պահվող անձանց հայրենիք վերադարձին. Լավրով

Չենք նվազեցնում ջանքերը, որոնք ուղղված են բոլոր պահվող անձանց հայրենիք վերադարձին. Լավրով

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ընդգծեց, որ իրենք չեն նվազեցնում ջանքերը, որոնք ուղղված են Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած պատերազմից հետո բոլոր պահվող անձանց հայրենիք վերադարձին:

Այս մասին Լավրովը նշեց ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:

«Մանրամասն անդրադարձ ենք կատարել Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա իրավիճակին, ընդգծել ենք ձեռք բերված առաջխաղացումը և իրավիճակի կայունացումը: Մենք չենք նվազեցնում ջանքերը, որոնք ուղղված են բոլոր պահվող անձանց հայրենիք վերադարձին, ականազերծմանը, մշակութային և կրոնական ժառանգության պահպանմանը»,- ասաց Լավրովը:

Սերգեյ Լավրովը նշեց, որ տարածաշրջանում իրավիճակի կայունացման մեջ մեծ դեր ունի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի գլխավորությամբ ստեղծված եռակողմ աշխատանքային խումբը, որը միտված է տարածաշրջանի ապաշրջափակման հարցերի լուծմանը:

«Մեր հարաբերությունները մեծ կարևորություն ունեն Հարավային Կովկասում խաղաղաության ու կայունացման հարցում»,- եզրափակեց Սերգեյ Լավրովը:

Սերգեյ Լավրովը Երևան է ժամանաել երկօրյա այցով:

Մայիսի 6-ին նախատեսված է հանդիպում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ:

Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտնել է, որ հանդիպումների ընթացքում նախատեսվում է հանգամանորեն քննարկել երկկողմ և տարածաշրջանային համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև փոխգործակցությունը միջազգային հարթակներում: Զախարովան տեղեկացրել է, որ բանակցություններում քննարկման առաջնային թեման լինելու է Լեռնային Ղարաբաղի հարցով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ին ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչումը:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 9-10-ն աշխատանքային այցով կլինի Բաքվում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում