Ճապոնիան մեկ րոպե լռությամբ հարգել է Հիրոսիմայի ատոմային ռմբակոծության զոհերի հիշատակը
Ճապոնիայի բնակիչներն ուրբաթ մեկ րոպե լռությամբ հարգել են 76 տարի առաջ ԱՄՆ -ի կողմից իրականացված Հիրոսիմայի ատոմային ռմբակոծության զոհերի հիշատակը: Հիշատակի արարողությունը տեղի է ունենում քաղաքի կենտրոնում գտնվող Խաղաղության այգում:
Ամբողջ երկրում մեկ րոպե լռություն հայտարարվել է տեղական ժամանակով 08: 15-ին՝ 1945 թվականի օգոստոսի 6-ին ռումբի պայթյունի ճիշտ պահին: Ավանդաբար, այն հաշվվում է զանգերի հարվածներով: Այնուհետև Հիրոսիմայի քաղաքապետ Կազումի Մացուն ընթերցել է խաղաղության հռչակագիրը: Ելույթ է ունեցել նաև վարչապետ Յոսիհիդե Սուգան:
Ատոմային ռումբի պայթյունից մեկ օրում, տարբեր գնահատականներով, զոհվել է 70-100 հազար մարդ։ 1945 թվականի վերջին զոհերի թիվը հասել է 140 հազարի՝ վնասվածքներ և ճառագայթում ստացած մարդկանց մահվան պատճառով։
Կարծիքներ