ԱՄՆ-ն որևէ առնչություն չունի Սիրիայում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի հարվածին. Քիրբի
ԱՄՆ-ն որևէ առնչություն չունի Սիրիայում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի հարվածին, հայտարարել է Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին։
«ԱՄՆ-ը ոչ մի կապ չունի հարվածի հետ»,- ասել է Քիրբին ճեպազրույցում։
Հարցին, թե արդյոք Վաշինգտոնը Թեհրանից պատասխան քայլեր է ակնկալում հյուպատոսության վրա հարձակման համար, Քիրբին ասել է, որ չի պարտավորվում կանխատեսել Իրանի գործողությունները։
Կարծիքներ