Այդ խմբակը չի սիրում ժողովրդին, բայց ժողովուրդն էլ ավելի շատ չի սիրում իրենց. Գևորգ Պապոյան

Այդ խմբակը չի սիրում ժողովրդին, բայց ժողովուրդն էլ ավելի շատ չի սիրում իրենց. Գևորգ Պապոյան

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն անդրադարձել է ընդդիմության գործողություններին, գրելով.

«Քոչարյանի թիմի դաշնակ պատգամավոր Գեղամ Մանուկյանը այսօր ուսանողների վրա հոխորտացել է՝ ասելով կամ միացեք մեզ կամ «կամ թքեք ձեր երեսներին»։ Քոչարյանական մեկ այլ պատգամավոր էլ՝ Գեղամ Նազարյանը, օրեր առաջ հոխորտում էր, թե եթե մեզ չեք միանում, ապա «ջհանդամին գաք»։

Սա ապացուցում է, որ իրեն ընդդիմություն հռչակած այս խմբակը պարզապես չի սիրում, ավելի ճիշտ ատում է ժողովրդին։ Եվ սա ապացուցվում է ամեն օր, ամեն ժամ։ Սկզբում ՀՀ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ անվանում են ժեխ, իրենց՝ «էլիտա»։

Հետո, երբ ընտրությունների օրը ստանում են համարժեք պատասխան, փոխում են մարտավարությունը և մի կերպ, դժվարությամբ արտաբերում են «սիրելի քաղաքացի», «հարգելի քաղաքացի» արտահայտությունները, սակայն կեղծավորությունը երկար թաքցնել հնարավոր չէ և առաջին իսկ առիթի դեպքում առաջին պլան են գալիս «չեք գալիս ջհանդամին գաք», «ուսանողներ թքեք ինքներդ ձեր երեսին» և այս մակարդակի ու որակի այլ խոսույթներ։

Սա նշանակում է, որ այս մարդիկ ոչ միայն դասեր չեն քաղել, այլև շարունակում են բացահայտորեն հավատարիմ մնալ իրենց աշխարհայացքին և հոգեկերտվածքին, այն է ՔԱՂԱՔԱՑԻՆ իրենց համար սուբյեկտ է, ում վրա պետք է թքել։

Բայց ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆ 2018-ին, 2021-ին, այսօր և ապագայում թքած է ունենալու նման «էլիտաներ ընդդիմադիրների» վրա։ Այո, այդ խմբակը չի սիրում ժողովրդին, բայց ժողովուրդն էլ ավելի շատ չի սիրում իրենց։ Ավելի ճիշտ զզվում է իրենցից»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում