Կրակոցներ Բանավանում. հասարակական կարգը կոպտորեն խախտած անձը բերման է ենթարկվել
Հունիսի 29-ին լույսը նոր էր բացվել, երբ Երևանի Բանավան թաղամասի բնակիչները կրակոցների ձայն են լսել: Ավելի ուշ ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահազանգ է ստացվել. բնակիչներից մեկը, թեև ենթադրում էր, որ շների վրա են կրակել, այնուամենայնիվ, խնդրել է ոստիկաններ մոտենան:
Օպերատիվ խումբը նշված հասցե է մեկնել: Քիչ անց Նոր Նորքի քրեական հետախույզներին միացել են Երևան քաղաքի վարչության գործընկերները: Պարզվել է, որ ժամը 6.30-ին Բանավան թաղամասի բակերից մեկի այգում նույն թաղամասի 43-ամյա մի բնակիչ իր հրացանից կրակոցներ է արձակել՝ խախտելով հասարակական կարգը:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 9 պարկուճ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ 43-ամյա տղամարդը հայտնաբերվել ու, խուլիգանություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին:
Հրացանը հայտնաբերվել ու վերցվել է:
Նշանակվել է փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Կարծիքներ