Արթուր Պողոսյանն ազատվել է ՀՀ զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից

Արթուր Պողոսյանն ազատվել է ՀՀ զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից

ՀՀ նախագահի պարտականությունները կատարող Ալեն Սիմոնյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արթուր Պողոսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի.

Արթուր Պողոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից», - ասված է հրամանագրում։

Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ Արտակ Դավթյանն ազատվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում