Կարկառուն ՀՀԿ-ականները տեղավորվում են «Մեր ձևով»-ում. 5 տասնյակ անուններ. բացառիկ. ՀԺ

Կարկառուն ՀՀԿ-ականները տեղավորվում են «Մեր ձևով»-ում. 5 տասնյակ անուններ. բացառիկ. ՀԺ

Իշխանությունը զավթելու հրապարակային հայտարարությունների համար տնային կալանքում գտնվող Սամվել Կարապետյանի թիմակիցները, մասնավորապես՝ նրա եղբոր որդին՝ Նարեկ Կարապետյանը, ջանք ու եռանդ չեն խնայում՝ համոզելու համար, թե իրենք նախկին իշխանությունների հետ որևէ առնչություն չունեն և չեն պատրաստվում նրանց հետ միավորվել:

Վերջիններս սա փորձում են անել այն պարագայում, երբ Նարեկ Կարապետյանի հայրը՝ Կարեն Կարապետյանը, Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին եղել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը:

Այս հանգամանքից զատ՝ «Հայկական ժամանակ»-ը տեղեկություններ է ստացել, որ ՀՀԿ-ական մի շարք կարկառուն դեմքեր այսօր էլ ամենատարբեր միջոցներով աջակցում են Կարապետյաններին:

Ներկայացնում ենք մեր ձեռքի տակ հայտնված անունները:

Երևանի նախկին քաղաքապետ, ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը, որը եղել է ՀՀԿ անդամ, ներկայումս ակտիվ սատարում է «Մեր ձևով» շարժմանը՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը, և զբաղվում է շարժման ֆինանսական հարցերով:

Նրա եղբայրը՝ Հակոբ Բեգլարյանը ևս սատարում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը:

Գագիկ Բեգլարյանի սանիկը՝ նախկին ՀՀԿ-ական Էդգար Զիլֆյանը, որը հայտնի է «Թուփակ» մականվամբ, ներկայումս ակտիվ զբաղվում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության համար նոր անդամների ներգրավմամբ։

Կարապետյաններին այսօր իր աջակցությունն է հայտնում ՀՀԿ նախկին անդամ, Արագածոտնի մարզի դատախազի նախկին տեղակալը, ՀՀԿ ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Ռոլանդ Հայրապետյանը:

Նրա հայրը՝ Ռուբիկ Հայրապետյանը, որը եղել է ՀՀԿ նախկին անդամ, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի քաղաքապետը, ևս աջակցում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը:

Դավիթ Կարապետյանը, որ եղել է ՀՀԿ նախկին անդամ, Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղի նախկին ղեկավարը, 2025թ. նոյեմբերի 16-ին կայացած Վաղարշապատ համայնքի ՏԻՄ ընտրություններում «Մայր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի 2-րդ համարը, նույնպես սատարում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը:

Ավելին՝ սկզբնաղբյուրում

Հետևեք մեզ նաև Տելեգրամում