2022 թվականի պետբյուջեի հարկային եկամուտները 40 միլիարդ դրամով ավելացվեցին
2022 թվականի պետբյուջեի հարկային եկամուտները 40 միլիարդ դրամով ավելացվեցին, և դրանք ուղղվեցին Կառավարության պահուստային ֆոնդ:
«Տարվա առաջին կեսը մոտենում է ավարտին, և կարող ենք արձանագրել, որ պետական բյուջեի կիսամյակային հարկային եկամուտներն ավելին են, քան սկզբնապես նախատեսված էին: Հունիսի 22-ի դրությամբ հարկային եկամուտները կազմել են մոտ 911 միլիարդ դրամ. դա 30 տոկոսով ավելին է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում էր»,- ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:
Կարծիքներ