Իսրայելն ամեն օր մեծացնում է իր զինված ուժերի պաշտպանական պատրաստվածությունը

Իսրայելն ամեն օր մեծացնում է իր զինված ուժերի պաշտպանական պատրաստվածությունը

Իսրայելն ամեն օր մեծացնում է իր զինված ուժերի պաշտպանական պատրաստվածությունը և կատարելագործում իր հարձակողական կարողությունները։

Այս հայտարարությունն արել է հրեական պետության պաշտպանության նախարար Յոավ Գալանտը՝ Իսրայելի ռազմաօդային ուժերի Թել Նոֆ բազա կատարած այցի ժամանակ։

 Նախարարի հայտարարությունները տարածել է Իսրայելի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Գալանտը, ավիաբազայի զինվորականների հետ զրույցում, նշել է, որ ինքը մի քանի օր է աշխատում է՝ համակարգելո ջանքերը «համապատասխան կողմերի հետ»։

Մասնավորապես, նա ասել է, որ նախօրեին ինքը «հանդիպել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ղեկավար Մայքլ Կուրիլլայի հետ, իսկ «գիշերը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հետ», որըն էլ իր հերթին, ըստ Գալանտի. «Խոսել է Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի հետ»։

«Նրանք հավատարիմ են մեզ աջակցելուն և միասին աշխատելուն: Իսրայելի և Միացյալ Նահանգների համագործակցությունը չափազանց կարևոր է մեր պատրաստակամության համար»,- ավելացրել է Գալանտը:

Մերձավոր Արևելքում իրավիճակի կտրուկ վատթարացումը սկսվել է վերջին օրերին Թեհրանում պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի մահից և Բեյրութում «Հըզբոլլահ» շարժման ռազմական թևի հրամանատարներից մեկի՝ Ֆուադ Շոքրի լիկվիդացումից հետո։ Իրանը, ՀԱՄԱՍ-ը և «Հեզբոլլահ»-ը կատարվածի համար մեղադրել են Իսրայելին և հայտարարել, որ այն անպատասխան չեն թողնի:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում