ԵՄ-ն պատրաստում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 15-րդ փաթեթը. Բորել

ԵՄ-ն պատրաստում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 15-րդ փաթեթը. Բորել

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հաստատել է, որ ԵՄ-ն պատրաստում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 15-րդ փաթեթը:

«Մենք պետք է խստացնենք նաև սահմանափակումները շրջանցելու դեմ միջոցառումները, պետք է մեկուսացնենք Ռուսաստանի արդյունաբերական հնարավորությունները, զրկենք նրան այն բաղադրիչներից, որոնք նա ստանում է աշխարհի մյուս երկրներից»,- հայտարարել է Բորելը Կիև իր այցի ժամանակ:

Նա նշել է, որ հանդես է գալիս ԵՄ-ի կողմից Ուկրաինային ռազմական աջակցության ավելացման, ինչպես նաև Ռուսաստանի տարածքում ռազմական օբյեկտներին հարվածներ հասցնելու թույլտվության օգտին: Բորելի խոսքով՝ եվրոպական երկրները պետք է շարունակեն դիվանագիտական և պաշտպանական աջակցությունն Ուկրաինային:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում