Մանկապարտեզում երեխային բռնության ենթարկելու դեպքի առիթով քրգործ է հարուցվել
Մանկապարտեզում երեխային բռնության ենթարկելու դեպքի առիթով քրեական գործ է հարուցվել։
Ոստիկանությունը Երևանի մանկապարտեզներից մեկում դայակների և դաստիարակների կողմից երեխային բռնության ենթարկելու մասին հաղորդում է ստացել, նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ՝ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու հոդվածով, որը պատժվում է ազատազրկմամբ՝ 3-7 տարի ժամկետով. հայտնել է իրավապահ կառույցը:
Այս ահազանգի վերաբերյալ ուսումնասիրություն է իրականացրել նաև Երևանի քաղաքապետարանը և արդյունքներն ուղարկել ոստիկանություն:
«Բռնության վերաբերյալ քաղաքացուց դիմումը ստանալուց հետո Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներն իրականացրել են ուսումնասիրություններ իրենց լիազորությունների շրջանակներում»,- «Լուրերին» հայտնել են քաղաքապետարանից:
Ըստ մամուլի հրապարակումների՝ երեխային հոգեկան և ֆիզիկական բռնության ենթարկելու պատճառը հոր՝ պակիստանցի լինելու հանգամանքն է:
Կարծիքներ