Լրացվում է հերթական իրավանորմատիվային բացը. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

 Լրացվում է հերթական իրավանորմատիվային բացը. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

 «Վերջին տարիներին բազմաթիվ են դեպքերը, երբ ոչ ճիշտ չափագրումների հետեւանքով քարտեզագրության, գեոդեզիայի, հողաշինարարության  բազմաթիվ գործեր վերանայման կարիք են զգում: Այդ դեպքերի մի մասը նաեւ դատարաններում քննվող գործերի պատճառ է դառնում: «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքով նախատեսված են որակավորման վկայականի գործողության կասեցման եւ դադարեցման հիմքերը, սակայն մինչ օրս սահմանված չեն որակավորման վկայականների գործողությունները կասեցնելու կամ դադարեցնելու վարչական վարույթի առանձնահատկությունները: Հանրային քննարկման դրված կառավարության որոշման նախագծով ՀՀ կադաստրի կոմիտեն առաջարկում է չափագրումների վկայականների գործողությունները կասեցնելու կամ դադարեցնելու ընթացակարգ սահմանել»:

                              

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում