ԱՄՆ պատժամիջոցների հետ կապված՝ Վրաստանի ֆինանսների նախարարությունը հետաքննություն է սկսել

ԱՄՆ պատժամիջոցների հետ կապված՝ Վրաստանի ֆինանսների նախարարությունը հետաքննություն է սկսել

Վրաստանի երեք կազմակերպություններ հայտնվել են ԱՄՆ արտաքին քաղաքականության կամ ազգային անվտանգության շահերին հակասող ընկերությունների սև ցուցակում։ Ցանկում ներառված են Gensis Engineering-ը, ROV Solutions-ը և SAEROS Safety ERO ընկերությունը: Պատժամիջոցներով դե ֆակտո արգելք է դրվել ԱՄՆ-ի որոշ տեսակի ապրանքների և տեխնոլոգիաների գնման վրա, որոնք ենթակա են արտահանման հսկողության:

Պատժամիջոցները սահմանվել են՝ «ամերիկյան ապրանքները Իրանի ռազմական ծրագրերին ուղղելու կամ վերահղելու փորձի համար»:

Gensis Engineering-ի մասին հայտնի է միայն այն, որ այն գործում է Վրաստանում։ ROV Solutions ընկերությունը հիմնադրվել է 2012 թվականին, և նրա 100 տոկոս բաժնեմասը պատկանում է ոմն Լևան Կոթիաշվիլիին։ Ինչ վերաբերում է SAEROS Safety ERO ընկերությանը, ապա այն հիմնադրվել է 2013 թվականին և պատկանում է ոմն Նինո Ջուլակիձեին։

Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը հետաքննություն է սկսել՝ հիմնվելով ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկատվության վրա: Գերատեսչության տվյալներով՝ հետաքննությունն անցկացվում է «ապօրինի եկամուտների օրինականացում», «Վրաստանի մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման կանոնների խախտում» և «հարկերից խուսափում» հոդվածներով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում