Թուրքիայի նախագահը փետրվարի 3-ին կայցելի Ուկրաինա

«Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Ուկրաինա սպասվում է փետրվարի 3-ին», այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ հրավիրել է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին Թուրքիա եւ սպասում է Մոսկվայի պատասխանին։ Նա նաև հայտարարել է Անկարայի՝ իր տարածքում Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպում անցկացնելու պատրաստակամության մասին։
Կարծիքներ