Լոռիում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել. պայտանյութը տեղափոխվում էր Գյումրի

Լոռիում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել. պայտանյութը տեղափոխվում էր Գյումրի

Նոյեմբերի 10-ի գիշերը ծառայություն իրականացնելիս Լոռու մարզի պարեկները ստուգել են «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մի մեքենա, որը բարձած էր մոտ 3,5 խմ կոճղերով: Վահագնաձոր գյուղի բնակիչ, 25-ամյա վարորդը փայտանյութի վերաբերյալ ներկայացրել է հին ամսաթվով փաստաթղթեր, որոնցում չէին համապատասխանում ոչ տրանսպորտային միջոցի տվյալները, ոչ էլ փայտանյութի ծավալը:

Վարորդի հայտնելով` փայտանյութը ձեռք էր բերել Շամուտ գյուղի տարածքից և տեղափոխում էր Գյումրի:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սպիտակի քննչական բաժին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում