Հայաստան կժամանի Ղազախստանի ԱԳ նախարարը
Փետրվարի 17-18-ը աշխատանքային այցով Հայաստանում կլինի Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրթլեուն:
Այս մասին «X»-ի իր միկրոբլոգում հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը
Մարտի 18-ին Հայաստանի արտգործնախարարությունում տեղի կունենա Հայաստանի և Ղազախստանի արտգործնախարարների հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։
Կարծիքներ