«List.am»-ից մանկական մահճակալը գնելու պատրվակով քաղաքացու քարտային հաշվից գումար են հափշտակել. ԱՀ ՔԿ

«List.am»-ից մանկական մահճակալը գնելու պատրվակով քաղաքացու քարտային հաշվից գումար են հափշտակել. ԱՀ ՔԿ

ԱՀ քննչական կոմիտեի Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում վարույթ է ընդունվել անհայտ անձի կողմից 2022թ հունիսի 07-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչի «List.am» հայտարարությունների կայքում տեղադրված մանկական մահճակալը գնելու պատրվակով, վերջինիս բանկային քարտի տվյալները նրանից ստանալու և համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ քարտային հաշվից զգալի չափերի հասնող գումար հափշտակելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասով և 187-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը:

Նախաքննությունը շարունակվում է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում