Դեսպան Մակունցը կոնգրեսական Փրայսին ներկայացրել է ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված անվտանգային միջավայրը

Դեսպան Մակունցը կոնգրեսական Փրայսին ներկայացրել է ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված անվտանգային միջավայրը

Մարտի 30-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել House Democracy Partnership հանձնախմբի նախագահ, կոնգրեսական Դեյվիդ Փրայսի հետ։ Դեսպան Մակունցը կարևորել է 2020 թ․ ՀՀ ԱԺ անդամակցությունը, որպես գործընկեր, House Democracy Partnership հանձնախմբին և բարձր գնահատել երկու օրենսդիր մարմինների միջև առկա արդյունավետ համագործակցությունը։

Դեսպան Մակունցը կոնգրեսականին է ներկայացրել Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված անվտանգային միջավայրը և այդ կապակցությամբ ընդգծել ԱՄՆ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների ակտիվ ներգրավվածության անհրաժեշտությունը՝ Ադրբեջանի կողմից տարածաշրջանում հետագա լարվածությունը զսպելու գործում։

Հանդիպմանը դեսպան Մակունցը կոնգրեսական Փրայսին է փոխանցել ՀՀ ԱԺ նախագահի կարգադրությամբ արժանացած Պատվո մեդալը հայ-ամերիկյան միջխորհրդարանական բարեկամական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում