«Ռոստուրիզմ»-ի ղեկավարը հայտնել Է Սեւծովյան ափի գերբեռնվածության մասին
Սեւ ծովի ափն առավելագույնս գերբեռնված Է հանգստացողների հոսքի եւ տարածաշրջանում ժամանակակից հյուրանոցների անբավարարության պատճառով: Այդ մասին տեղեկացնում Է Զբոսաշրջության դաշնային գործակալության («Ռոստուրիզմ») ղեկավար Զինաիդա Դոգուզովան հայտնել Է հունիսի 15-ին «Իզվեստիա» թերթում հրապարակված հարցազրույցում:
«Սեւծովյան ողջ առափնյակն առավելագույնս բեռնված Է, տեղ-տեղ՝ գերբեռնված: Խնդիրն այն Է, որ այսօր ողջ հարավում որակյալ, ժամանակակից հյուրանոցների դեֆիցիտ կա, ուստի միջազգային ավիահաաղորդակցության սահմանափակումների պայմաններում պահանջարկը բազմակի գերազանցել Է առաջարկին: Եվ դա սպասելիորեն հանգեցնում Է շուկայի գերտաքացման եւ գների դինամիկ աճի»,-հայտարարել Է Դոգուզովան:
Նրա խոսքով՝ «հանգուցային խնդիրն առաջիկա տարիներին որակյալ, ժամանակակից, շուրջօրյա հյուրանոցների թվաքանակի բազմակի ավելացումն Է մեր տաք ծովում»:
«Մինչեւ 2024 թվականը մենք հույս ունենք նպաստել առնվազն 20 հազար նոր ժամանակակից համարների ստեղծմանը առողջարանային եւ հանգստյան գոտիներում:
Համեմատության համար նշենք, որ ամբողջ երկրում դաշնային եւ միջազգային բրենդների ներքո գործում Է մոտավորապես 60 հազար համար, եւ դրանք հիմնականում գտնվում են խոշոր քաղաքներում»,-ճշտել Է «Ռոստուրիզմ»-ի ղեկավարը:
Դոգուզովան հրատարակության հետ զրույցում ընդգծել Է, որ «Ռոստուրիզմ»-ն աշխատում Է ներքին ուղղությունների եւ հանգստի ձեւաչափերի դիվերսիֆիկացիայի վրա, քանի որ Ռուսաստանում ճոխ հնարավորություններ կան ակտիվ, Էկոլոգիական եւ մշակութա-ճանաչողական զբոսաշրջության համար, սակայն «հանգիստը տաք ծովում» հանդիսանում Է «հանգուցային կենտրոն», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ