Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ու ԱԳ նախարարների հանդիպման պայմանավորվածություն առայժմ չկա
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների, ինչպես նաև արտաքին գործերի նախարարների հանդիպման պայմանավորվածություն այս պահին չկա:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասուլիսում հայտնեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
Միրզոյանը նշեց, որ Գրանադայի հանդիպումից հետո մշտապես եղել են ղեկավարների նոր հանդիպում կազմակերպելու առաջարկներ, տարբեր կողմեր հանդես են եկել նախաձեռնությամբ:
«Կարծեմ՝ այսօր էլ կան այդ ջանքերը՝ կազմակերպելու հանդիպում: Առայժմ որևէ պայմանավորվածություն չկա: Այս պահին չկա ինչպես երկրների ղեկավարների, այնպես էլ ԱԳ նախարարների հանդիպման պայմանավորվածություն»,-ասաց ԱԳ նախարարը:
Կարծիքներ