Ավանեսյանը կգործուղվի Արաբական Միացյալ Էմիրություններ

Ավանեսյանը կգործուղվի Արաբական Միացյալ Էմիրություններ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կգործուղվի Արաբական Միացյալ Էմիրություններ։

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

 

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին 2024 թվականի մայիսի 13-15-ը գործուղել Արաբական Միացյալ

Էմիրություններ (Աբու Դաբի)` Աբու Դաբիի առողջապահության համաշխարհային շաբաթվա բացման արարողությանը մասնակցելու նպատակով:

2. Ընդունել ի գիտություն, որ Անահիտ Ավանեսյանի` Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող

կողմի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Արաբական

Միացյալ Էմիրություններ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի»,- ասված է որոշման մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում