Վրաստանում պայմանական դատապարտվածները կվերահսկվեն նոր եղանակով

Վրաստանում պայմանական դատապարտվածները կվերահսկվեն նոր եղանակով

Վրաստանում պատժի կրման պայմանական ժամկետի դատապարտված հանցագործները կվերահսկվեն ժամանակակից Probbox նոր համակարգերի կիրառմամբ, որոնք հագեցված են տեսախցիկներով և մատնահետքեր վերցնելու համար նախատեսված հատուկ սարքերով: Այս մասին հայտնել է Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն։

Դրանք հնարավորություն կտան ավելի արդյունավետ վերահսկողություն սահմանել պայմանական ժամկետում գտնվողների նկատմամբ, հայտնում է Sputnik Georgia-ն։

Սարքերը կտեղադրվեն հասարակական կենտրոններում, Արդարադատության տներում և տեղի վարչական շենքերում:

Հուլիսի 1-ի տվյալներով՝ Վրաստանում կա պայմանական ազատազրկման դատապարտված 17․3 հազար մարդ, որոնց հետևում է 128 սպա։ Մեկ սպայի վերահսկողության տակ է 135 դատապարտյալ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում