Շառլ Միշելը՝ ոչ բարեկամ երկրների ռուսական ցուցակի ստեղծման մասին

Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը ոչ բարեկամական երկրների ռուսական ցուցակն անվանել է էսկալացիայի հերթական քայլ,որը խարխլում է դիվանագիտական հարաբերությունները։ Այս մասին նա գրել է իր թվիթերյան էջում։
Նա զորակցություն է հայտնել ցուցակում հայտնված Չեխիային, ինչպես նաև կոչ արել Ռուսաստանին լիովին պահպանել Վիեննայի կոնվենցիան։ «ԵՄ-ն մասնատելու փորձերն ապարդյուն են»,-ընդգծել է Միշելը։
Ուրբաթ ՌԴ կառավարության հաստատած ցանկում 2 երկիր է ընդգրկված՝ ԱՄՆ-ը և Չեխիան։
Բրյուսելում եվրոպական բարձրաստիճան աղբյուրը լրագրողներին հայտնել է, որ ցուցակը հակասում է միջազգային իրավունքին, ինչպես նաև դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիային։
Ինչպես սպասվում է, մայիսի 24-25-ը ՌԴ-ԵՄ հարաբերությունների թեման կքննարկվի Բրյուսելում կայանալիք ԵՄ գագաթնաժողովում։
Չեխիայի դեսպանատանը թույլատրվել է աշխատանքի վերցնել միայն 19 ռուսաստանցու, իսկ ամերիկյան դեսպանատանը լիովին արգելվել է աշխատանքային պայմանագրեր կնքել ՌԴ ֆիզիկական անձանց հետ։
Կարծիքներ