Երևանի ավագանու անդամ Գևորգ Աճեմյանի լիազորություններն այժմ արդեն կկատարի Մառլենա Ստեփանյանը
Երևանի ավագանու անդամ Գևորգ Աճեմյանի մանդատը տրվել է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հաջորդ թեկնածու Մառլենա Ստեփանյանին:
Այս մասին հունիսի 22-ին Երևանի ավագանու 6-րդ նստաշրջանի 5-րդ նիստին հայտնեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Ղեկավարվելով Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքի 31-րդ հոդվածի 5-րդ մասով՝ տեղեկացնում եմ, որ համաձայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի մայիսի 31-ի համար 33 արձանագրության, Երևանի ավագանու «Իմ քայլը» կուսակցության դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած ավագանու անդամ Գևորգ Աճեմյանի մանդատը տրվել է «Իմ քայլը« կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Մառլենա Ստեփանյանին»,- շեշտեց Մարությանը:
Կարծիքներ