Ավստրալիայում կոկորդիլոսը հարձակվել է ձկնորսի վրա

Ավստրալիայում կոկորդիլոսը հարձակվել է ձկնորսի վրա

Երեք մետր երկարություն ունեցող կատարավոր կոկորդիլոսն Ավստրալիայի հյուսիս-արևելքում հարձակվել է Լոկհարթ գետում ձուկ որսացող զինվորականի վրա: Այս մասին հայտնել է Քվինսլենդ նահանգի ոստիկանությունը:

Միջադեպը տեղի է ունեցել Պորտլենդ-Ռոդուս գյուղից ոչ հեռու, որտեղ ավստրալացի զինվորականների խումբը վրան է տեղադրել ձկնորսության նպատակով: Զինվորականներից մեկը մտել է գետը, որտեղ նրա վրա հարձակվել է կոկորդիլոսը: Նրանից ոչ հեռու գտնվող ծառայակից ընկերը փորձել է օգնել, համատեղ ջանքերով նրանց հաջողվել է քշել գիշատիչ կենդանուն: Սակայն զինվորականները տարատեսակ վնասվածքներ են ստացել, նրանցից մեկի մոտ կան վնասվածքներ գլխի հատվածում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում