Վլադիմիր Պուտինը ցավակցական հեռագիր է հղել Նիկոլ Փաշինյանին

 Վլադիմիր Պուտինը ցավակցական հեռագիր է հղել  Նիկոլ Փաշինյանին

Վարչապետը ցավակցական հեռագրեր է ստացել հոր՝ Վովա Փաշինյանի մահվան կապակցությամբ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ցավակցական հեռագրում ասված է.

«Հարգելի Նիկոլ Վովայի,

Ընդունեք իմ ամենախորին ցավակցությունները Վովա Նիկոլի մահվան կապակցությամբ։

Հոր մահը ծանր, անդառնալի կորուստ է։ Անկեղծորեն կիսում եմ Ձեր ցավն ու վիշտը։ Այս դժվարին պահին ուժ և տոկունություն եմ ցանկանում Ձեզ, Ձեր հարազատներին և մտերիմներին»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում