Հայաստանի տղամարդկանց շախմատի հավաքականի հերթական հաղթանակը
Շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայի 9-րդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2.5:1.5 հաշվով առավելության է հասել Գերմանիայի հավաքականի նկատմամբ:
Թիմին հաղթական միավոր է բերել Գաբրիել Սարգսյանը: Հայկ Մարտիրոսյանի, Շանթ Սարգսյանի և Կարեն Գրիգորյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:
Հայաստանի կանանց հավաքականը 2:2 հաշվով է ավարտել հանդիպումն Ուկրաինայի հավաքականի հետ: Հաղթանակ է տարել Աննա Սարգսյանը: Լիլիթ Մկրտչյանի և Մարիամ Մկրտչյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով, իսկ Էլինա Դանիելյանը պարտվել է: Օլիմպիադայի ավարտին մնացել է 2 խաղափուլ:
Կարծիքներ