Օգոստոսի 24-ից 25-ը բացահայտվել է հանցագործության 90 դեպք
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 24-ից 25-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 90 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 41, խարդախության՝ 12, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 8, մարմնական վնասվածք պատճառելու՝ 6, թմրամիջոցի հայտնաբերման՝ 4, ընտանեկան բռնության՝ 3, յուրացման կամ վատնման և զենք-զինամթերքի առգրավման՝ 2-ական, սպանության փորձի, կողոպուտի, հարկերից խուսափելու, համակարգչային հանցագործության, խուլիգանության, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, թմրանյութի իրացման ու ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 5 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 8 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, և ապօրինի ծառահատման 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 1 մարդ զոհվել է, 33-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Կարծիքներ