Առավելագույնը քա՞նի հանդիսական կարող է լինել Տոկիոյի Օլիմպիական խաղերում
Տոկիոյի օլիմպիական խաղերի կազմակերպիչները մտադիր են մրցավայրերում հանդիսականների առավելագույն քանակը հասցնել հինգ հազարի:
Դա պայմանավորված է համաճարակային իրավիճակով: Որոշումը կկայացվի առաջիկա հինգշաբթի օրը, երբ Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը ժամանի Տոկիո:
Հիշեցնենք, որ Տոկիո-2020-ի մեկնարկին մնացել է 16 օր:
Կարծիքներ