Մեզ չեն ներում ՀՀ քաղաքացու կողքին լինելու, մարդկանց վերևից չնայելու համար. Մակունց
Մենք անսխալական չենք, բայց դա չի նշանակում, որ ոմանց առանց հիմնավորումների կարելի է մեզ մեղադրել ամենամեծ մեղքերի մեջ, որոնք մենք չենք գործել: Այս մասին Հանրապետության հրապարակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հրավիրած համապետական հանրահավաքի ընթացքում ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
«Գիտեմ, որ այս ընթացքում բարդ է եղել նաև ձեզ համար: Մեզ չեն ներում իշխանություն ձևավորելու ձեր իրավունքը պահպանելու համար, ձեզ չեն ներում մեր կողքը կանգնելու համար: Մեզ չեն ներում ՀՀ քաղաքացու կողքին լինելու համար, մարդկանց վերևից չնայելու համար: Մեզ և ձեզ չեն ներում իրենց ներմուծած բարքերը մերժելու համար, փողը կուռք չդարձնելու համար: Մեզ չեն ներում, որ չենք դարձել իրենց նման»,- նշեց Մակունցը:
Մակունցի խոսքով՝ ժողովրդավարությունն է այն ուղին, որ տանում է դեպի առողջացում, զարգացում և հզորացում:
Կարծիքներ