Նիդերլանդների խորհրդարանի նոր բանաձևը պահանջում է անմիջապես ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց

Նիդերլանդների խորհրդարանի նոր բանաձևը պահանջում է անմիջապես ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց

Երեկ Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղի ունեցած ծավալուն քննարկումների արդյունքում այսօր կայացած լիագումար նիստում խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ (147 կողմ – 3 դեմ) բանաձև է ընդունել, որով պահանջում է հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց ազատ արձակում։ Հայտնում է ԱԳՆ-ն։

Բանաձևում մասնավորապես ասվում է.

«Քանի որ Հայաստանի և Ադրբեջանի միջև Ռուսաստանի միջնորդությամբ հրադադար է կնքվել, որի մաս է կազմում գերիների, պատանդների և այլ ձերբակալվածների ու զոհվածների աճյունների փոխանակումը,

Քանի որ Ժնևյան կոնվենցիան (III) գերիների հետ վարվելակերպի վերաբերյալ պարտավորեցնում է Հայաստանին և Ադրբեջանին ազատ արձակել նրանց ռազմական գործողությունների ավարտից անմիջապես հետո,

Քանի որ այդ երկրները պարտավոր են արժանապատվորեն վերաբերվել գերիներին և պաշտպանել ձերբակալված քաղաքացիական անձանց,

Արձանագրելով, որ Ադրբեջանը դեռևս չի ազատել բոլոր հայ գերիներին,

Կոչ է անում նախարարին՝ (Եվրոպական) Խորհրդում ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ անմիջապես բոլոր հայ գերիներին և ձերբակալված անձանձ հայրենադարձելու համար»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում