ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լոնդոնի փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Աշխատանքային այցով Լոնդոնում գտնվող ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Չաթամ Հաուսում՝ Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում, հանդիպել է Լոնդոնի փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ, տեղեկացնում է Անվտանգության խորհրդի գրասենյակը։
«Հանդիպման ընթացքում Ա.Գրիգորյանը փորձագիտական համայնքի ներկայացուցիչներին է ներկայացրել տարածաշրջանային անվտանգային իրավիճակը և Հայաստանի անվտանգային առաջնայնությունների վերաբերյալ Երևանի մոտեցումները»,- ասվում է հաղորդագրության մեջ
Կարծիքներ