Կադաստրի կոմիտեն նախատեսում է նվազեցնել որոշ ծառայությունների մատուցման սակագները
ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկեց «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Այն խորհրդարանի դեկտեմբերի 8-ի նիստում ներկայացրեց Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նարինե Ավագյանը:
«Նախագծով նախատեսվող փոփոխությունները բխում են կադաստրի համակարգում իրականացվող համակարգային բարեփոխումներից և ուղղված են հստակեցնելու քաղաքացիների համար պետական գրանցման և տեղեկատվության տրամադրման գործընթացները, խթանելու էլեկտրոնային գործիքների կիրառումը, թեթևացնելու վարչարարությունը, նվազեցնելու՝ ինչպես պետական պաշտոն և քաղաքացի անմիջական շփումը, այնպես էլ որոշ ծառայությունների մատուցման սակագները»,- ասաց Ավագյանը:
Նարինե Ավագյանը հավելեց, որ նախագծով իրականացվել են նաև որոշ դրույթների շտկումներ:
Օրենքի նախագծի առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում պատգամավորների կողմից գրավոր առաջարկներ չեն ներկայացվել:
Կարծիքներ