Հանդիպել են Ժոզեպ Բորելն ու Արարատ Միրզոյանը. քննարկվել են Լեռնային Ղարաբաղի, ՀՀ-ԵՄ հարաբերությունների մասին հարցեր (տեսանյութ)

Հանդիպել են Ժոզեպ Բորելն ու Արարատ Միրզոյանը. քննարկվել են Լեռնային Ղարաբաղի, ՀՀ-ԵՄ հարաբերությունների մասին հարցեր (տեսանյութ)

Մայիսի 18-ին ՀՀ-ԵՄ գործընկերության չորրորդ նիստին ընդառաջ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։

Առանձնազրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստան-ԵՄ հարաբերություններին, տարածաշրջանային ու միջազգային փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերին։

Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատման և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ։

ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է միջազգային հանրության և, մասնավորապես՝ ԵՄ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ նպաստելու հակամարտության համապարփակ և տևական լուծմանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում