Թբիլիսիի ոստիկանությունը հեռացրել է ցուցարարներին Ռուսթավելիի պողոտայից
Թբիլիսիի ոստիկանությունը գիշերը Ռուսթավելիի պողոտայից հեռացրել է բոլոր ցուցարարներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է «Ինտերֆաքս»-ի թղթակիցը։
Բացի այդ, ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել ցուցարարներից մի քանիսին։
Գիշերն ավելի վաղ ցուցարարները մի քանի ժամ շարունակ հրատեխնիկա են նետել իրավապահների ուղղությամբ։ Նրանք նաև աղբամաններով բարիկադներ են կանգնեցրել և խարույկ վառել։ Իր հերթին ոստիկանությունը ցուցարարների դեմ արցունքաբեր գազ է կիրառել։
Վրաստանում ցույցերի նոր ալիքը սկսվել է նոյեմբերի 28-ին՝ այն բանից հետո, երբ երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ մինչև 2028 թվականը Վրաստանը դադարեցնում է Եվրամիությանն անդամակցության շուրջ բանակցությունները։
Կարծիքներ