Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել է Պորտուգալիայի իրավապահների կողմից հետախուզվող քաղաքացին

Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել է Պորտուգալիայի իրավապահների կողմից հետախուզվող քաղաքացին

Սեպտեմբերի 19-ին Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 44-ամյա Մեհրաբ Շ.-ն։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը։

Քաղաքացին 2019 թ. մայիսի 20-ից Պորտուգալիայի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր գողության և ավազակության մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել ՀՀ ոստիկանության Ինտերպոլի ԱԿԲ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում