ԿԺԴՀ-ն հաստատել է գերձայնային հրթիռի փորձարկումը
![ԿԺԴՀ-ն հաստատել է գերձայնային հրթիռի փորձարկումը](https://freenews.am/uploads/images/image_750x_61de8b8231a7a.jpg)
ԿԺԴՀ-ն անցկացրել Է գերձայնային հրթիռի փորձարկում, դրա մարտագլխիկը թիրախը խոցել Է հազար կիլոմետր հեռավորության վրա. փորձարկմանը հետեւել Է երկրի ղեկավար Կիմ Չեն Ընը: Այդ մասին հաղորդել Է ԿԺԴՀ-ի Աշխատանքնային կուսակցության պաշտոնական տպագիր մարմինը՝ «Նոդոն Սինմուն» թերթը:
Ավելի վաղ հաղորդվել Է, որ Հյուսիսային Կորեան հունվարի 11-ին մոտավորապես 07:27-ին (Երեւանի ժամանակով 02:27-ին) երկրի ներքին շրջաններից Ճապոնական ծովի կողմն իրականացրել Է, ենթադրաբար, բալիստիկ հրթիռի արձակում:
Հարավային Կորեայի շտաբների պետերի միավորված կոմիտեն պաշտոնապես հայտարարել Է, որ հրթիռը թռել անցել Է առնվազն 700 կիլոմետր, իսկ առավել մեծ արագությունը կազմել Է 10 Մախ՝ 60 կիլոմետր առավել բարձր թռիչքի ժամանակ:
Հարավկորեացի զինվորականների կարծիքով, այդ արկն «ավելի կատարելագործված Է», բայց կոմիտեում առայժմ հրաժարվել են հաստատել, թե այն արդյոք գերձայնային հրթիռ Է:
«Ընկեր Կիմ Չեն Ընը հունվարի 11-ին հետեւել Է գերձայնային հրթիռի փորձնական արձակմանը: Փորձարկումը հերթական անգամ անցել Է հաջողությամբ… մարտագլխիկը թիրախը ծովում խոցել Է հազար կիլոմետր տարածության վրա»,-հաղորդել Է թերթը:
Ինչպես նշել Է հարավկորեական «Ռյոնհափ» գործակալությունը, «Նոդոն Սինմուն»-ի կողմից հրապարակված ֆոտոյից երեւում Է, որ հունվարի 11-ին արձակված հրթիռի մոդելը շատ նման Է հունվարի 5-ին արձակված հրթիռի մոդելին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ