Նախնական տվյալներով հայկական կողմն ունի 10 զոհ, հակառակորդը գրավել է 2 մարտական դիրք

Նախնական տվյալներով հայկական կողմն ունի 10 զոհ, հակառակորդը գրավել է 2 մարտական դիրք

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, որտեղ ասվում էր, որ  նոյեմբերի 16-ին, ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների՝ հակառակորդի առաջխաղացումը կանխելու նպատակով։

14։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ շարունակում է լարված մնալ։ Ինչպես արդեն հաղորդվել էր, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի էին դիմել՝ հարձակում գործելով տվյալ ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա։ Հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Ինտենսիվ փոխհրաձգության արդյունքում հակառակորդն ունի զրահատեխնիկայի կորուստ։

Մեր  հավաստի  աղբյուրներով այս պահի դրությամբ  նախնական տվյալներով  հայկական կողմն ունի 10 զոհ, կորցրել ենք 2 մարտական դիրք,  ադրբեջանական կողմից էլ գերեվարվել են 6 հայ զինծառայողներ։

ArmeniaNews

Հետևեք մեզ նաև Տելեգրամում