Անցած 3 օրում հանրապետությունում արձանագրվել է 34 ՃՏՊ. 1 մարդ զոհվել է, 40-ը՝ վիրավորվել

Անցած 3 օրում հանրապետությունում արձանագրվել է 34 ՃՏՊ. 1 մարդ զոհվել է, 40-ը՝ վիրավորվել

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 1-4-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 76 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու` 26, անձնական ունեցվածքի գողության՝ 9, թմրամիջոցի հայտնաբերման՝ 5, ընտանեկան բռնության՝ 4, խարդախության և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ 3-ական, կողոպուտի, յուրացնելու կամ վատնելու, խուլիգանության, սպանության սպառնալիքի, ծեծի ու պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու՝ 2-ական, բնակարանային գողության, ավտոմեքենա փախցնելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, զենք-զինամթերքի առգրավման, ապօրինի ծառահատման, կաշառակերության, պաշտոնեական անփութության, պաշտոնեական լիազորություններն անցնելու, պետական սահմանն ապօրինի հատելու և փաստաթղթեր կեղծելու, ծնողի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու և գույքը դիտավորությամբ ոչնչացնելու սպառնալիքի՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 2 անհետ կորած, 7 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 6 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության 1-ական դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 34 պատահար. 1 մարդ զոհվել է, 40-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում