Twitter-ը հեռացրել է Նիգերիայի նախագահի թվիթը՝ «վիրավորական վարքի» քաղաքականությունը խախտելու համար

Twitter-ը հեռացրել է Նիգերիայի նախագահի թվիթը՝ «վիրավորական վարքի» քաղաքականությունը խախտելու համար

Twitter-ը հեռացրել է Նիգերիայի նախագահ Մուհամմեդ Բուխարիի թվիթը, որով նա սպառնացել էր պատժել տարածաշրջանային անջատողականներին, որոնք մեղադրվում են կառավարական շենքերի վրա հարձակման մեջ, հաղորդում է Reuters-ը:

Ընկերությունը հայտնել է, որ Բուխարիի թվիթը՝ կապված 1967-70-ականներին Բիաֆրայի հարավ-արեւելքում տեղի ունեցած քաղաքացիական պատերազմի հետ, որը 1 միլիոն մարդու կյանք է խլել, խախտել է «վիրավորական վարքի» իր քաղաքականությունը՝ հանգեցնելով նրա հաշվի 12-ժամյա արգելափակմանը:

Բուխարին, ով ծառայել է բանակում եւ 1980-ականներին Նիգերիայի ռազմական հրամանատարն է եղել, Twitter-ում գրել է, որ շատ մարդիկ չափազանց երիտասարդ են քաղաքացիական պատերազմի պատճառած մահերն ու ավերածությունները հիշելու համար: «Մեզանից նրանք, ովքեր 30 ամիս դաշտերում են անցկացրել եւ պատերազմ են անցել, նրանց հետ կխոսեն այն լեզվով, որը նրանք հասկանում են»,- նախազգուշացրել է նա թվիթում, որը հեռացվել է։

Վերջին շաբաթներին Նիգերիայում, հատկապես երկրի հարավ-արեւելքում, ընտրական տեղամասերի եւ ոստիկանական բաժանմունքների հրկիզումներ են տեղի ունեցել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում