Ռոգոզինը հանձնարարել է բացառել հրթիռատիեզերական ոլորտի աշխատակիցների արտերկրյա այցերը

Ռոգոզինը հանձնարարել է բացառել հրթիռատիեզերական ոլորտի աշխատակիցների արտերկրյա այցերը

«Ռոսկոսմոս»-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Ռոգոզինը հանձնարարել է ներկայիս աշխարհաքաղաքական իրադրության պայմաններում բացառել կազմակերպության հրթիռատիեզերական արդյունաբերության ոլորտի աշխատակիցներին գործնական կամ մասնավոր այցով մեկնել արտերկիր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին «Ռոսկոսմոս»-ի մամուլի ծառայությունից հայտնել են ՏԱՍՍ գործակալությանը:


Հրթիռատիեզերական ոլորտի աղբյուրը ՏԱՍՍ-ին տեղեկացրել է, որ մասնագետներին Բայկոնուր տեղափոխելու են ընկերության ինքնաթիռներով, քանի որ դրանք բոլորը ռուսական են: Այդ ինքնաթիռների շարքում են Ту-204-300, Ил-76, Як-42 և այլն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում