Աբովյանի N1 ավագ դպրոցի պատմության ուսուցիչը բերման է ենթարկվել. իրավիճակն այստեղ դեռ լարված է
Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի N1 ավագ դպրոցի պատմության ուսուցիչ Հայկ Փայտյանը քիչ առաջ բերման է ենթարկվել ոստիկանություն:
Ինչպես «Հայակական Ժամանակին» փոխանցեց դպրոցի ռազմագիտության ուսուցիչ Էդիկ Գրիգորյանը՝ Փայտյանը բերման է ենթարկվել ոստիկանի պահանջին չենթարկվելու համար: Հիմա դպրոցի ուսւուցիչները հավավքվել են ոստիկանության Կոտայքի բաժնի դիմաց:
«Ոստիկանության աշխատակիցները եկան դպրոց, Փայտյանին ասացին՝ դուրս եկեք դպրոցի տարածքից, դուք ազատված եք աշխատանքից: Փայտյանն էլ ասաց՝ օրինակաան կարգով ցույց տվեք, որ ազատված եմ, ես որևէ ծանուցում չեմ ստացել, ոչ էլ որևէ թուղթ, որ աշխատանքից ազատված եմ: Աշխատանքից ազատվելն էլ, ախր, էդպես չի, որ գան, ասեն՝ դուք ազատված եք, գնացեք: Դա ընթացակարգով է՝ առաջին անգամ նկատողություն է ստանում, բացատրագիր է գրում և այլն, բայց ինքը նկատողություն չի ստացել, հակաօրինակական քայլ չի արել: Ոստիկաներն էլ ասացին՝ իրենց էդպես են փոխանցել, ինքը աշխատանքից ազատված է, իրավունք չունի դպրոցի տարածքում մնալ: Չենթարկվելու, պահանջը չկատարաելու համար Փայտյանին բերման ենթարկեցին, մենք էլ էստեղ ենք, սպասում ենք, թե երբ է դուրս գալու»,- մանրամասնեց Գրիգորյանը:
Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանն էլ մեզ հետ զրույցում ասաց՝ «Փայտյանը հիմա գտնվում է Կոտայքի մարզի ոստիկանության բաժնում, վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի համաձայն, որով սահմանվում է՝ Հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման պարտականությունները կատարելու ընթացքում զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով (50 000 դրամ -խմբ.): Այս պահին իր նկատմամաբ կազմվում է արձանագրություն: Արձանագրություն կազմելուց հետո նա ազատ կարձակվի»:
«Հայկ Փայտյանին ազատել եմ աշխատանքից փետրվարի 22-ին, բայց ինքը դեռ շարունակում է դպրոց գալ: Ես դիմեցի ոստիկանությանը, որպեսզի հասարակական կարգը պահպանեն դպրոցում, որովհետև Հայկ Փայտյանը նպաստում է, որ դասերը չվերսկսվեն, նաև իր կողմից են կազմակերպվում բողոքի ակցիաները: Աշխատանքից ազատման ընթացակարգը պատպանվել է, եթե բողոքարկման հետ կապված խնդիր ունի Փայտյանը, կարող է դիմել դատարան, նման հարցերը դատական կարգով են լուծվում»,- մեր զրույցում ասաց դպրոցի տնօրեն Քարմիլե Առաքելյանը:
Հավելենք, որ Հայկ Փայտյանը Աբովյան քաղաքի N1 ավագ դպրոցի 26 ուսուցիչներից մեկն է, որոնք հայտարարել են գործադուլ և պահանջում են, որ նորանշանակ տնօրեն Քարմիլե Առաքելյանը հեռանա դպրոցից, փոխարենը, նախկին տնօրեն Մետաքսյա Բաբայանը հետ վերադառնա իր պաշտոնին: Արդեն մեկ ամիս է ուսուցիչների գործադուլի պատճառով դպրոցում դասերը խաթարված են:
Կարծիքներ