Շվեդիայի վարչապետը հայտարարել է երկրի նախարարների կաբինետում վերաբաշխումների մասին

 Շվեդիայի վարչապետը հայտարարել է երկրի նախարարների կաբինետում վերաբաշխումների մասին

Շվեդիայի կառավարության ղեկավար Ստեֆան Լյովենը փետրվարի 5-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է նախարարների կաբնետի կազմում վերաբաշխումների մասին: Ավելի վաղ ֆինանսական շուկաների եւ սպառողների իրավունքների նախարարի պաշտոնն զբաղեցրած Պեր Բոլունդը կդառնա փոխվարչապետ եւ շրջակա միջավայրի պահպանության եւ կլիմայի հարցերով նախարար:

Շրջակա միջավայրի պահանության կուսակցության (ՇՄՊԿ) նոր խոսնակ Մերտա Ստենեւին նշանակվել Է գենդերային հավասարության, խտրականության եւ սեգրեգացիայի դեմ պայքարի նախարար:

Պետական քարտուղար Պեր Ուլսոն Ֆրիդը կընդունի միջազգային համագործակցության նախարարի, իսկ գենդարային հավասարության, խտրականության եւ սեգրեգացիայի դեմ պայքարի ներկայիս նախարար Օսա Լինդհագենը կդառնա ֆինանսական շուկաների եւ սպառողների իրավունքների հարցերով նոր նախարար:

Ավելի վաղ փոխվարչապետի պաշտոնն զբաղեցրած Իսաբելլա Լյովինը, որը նաեւ Շրջակա միջավայրի պահպանության կուսակցության երկու նախագահներից մեկն Էր, քաղաքականությունից հեռանալու՝ իր որոշման մասին հայտարարել Է անցյալ տարվա օգոստոսի վերջին: Նա պարզաբանել Է, որ կցանկանար ավելի շատ ժամանակ տրամադրել ընտանիքին եւ գրքեր գրելուն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում