Ստյոպա Սաֆարյանը ԲԴԽ-ում ստեղծված իրավիճակի լուծում է առաջարկում

Ստյոպա Սաֆարյանը ԲԴԽ-ում ստեղծված իրավիճակի լուծում է առաջարկում

Ստյոպա Սաֆարյանի անդրադարձը ԲԴԽ -ի հետ կապված լարված դրությանը .

Ստեղծված իրավիճակը լուծում ունի.

ԲԴԽ-ում բոլորը դիմումներ են գրում’ Վարդազարյանից, Ջահանգիրյանին սկսած ու անխտիր բոլորով ավարտած։

Ձևավորվում է նոր կազմ։

Բոլոր նոր անդամներն անցնում են վեթինգ։

Բոլոր քննված գործերը նորից են քննվում։

Սա է լուծումը։

Հիշեցնենք, որ ԲԴԽ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանը ասուլիսի ժամանակ հրապարակեց իր և ներկայումս ԲԴԽ նախագահի լիազորությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի՝ 2021-ին տեղի ունեցած զրույցի ձայնագրությունը:

Այն լսելուց հետո Վարդազարյանը մեկնաբանեց ձայնագրությունը՝ ասելով, որ իրեն Ջհանգիրյանը փորձում է համոզել հրաժարական ներկայացնել մինչև որոշակի ժամկետ, և այդ դեպքում իր նկատմամբ քրեական գործ չի հարուցվի:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում