Հայաստանի ԱԺ պատգամավորները Ռումինիայի պաշտոնյաների հետ քննարկել են տարածաշրջանային խնդիրները
Հայաստանի ազգային ժողովի պատգամավորներ Արսեն Թորոսյանը, Սարգիս Խանդանյանը և Վլադիմիր Վարդանյանը, ինչպես նաև Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը հանդիպումներ են ունեցել Ռումինիայի ԱԳՆ-ում, Սենատում և Պատգամավորների պալատում: Այս մասին տեղեկացրել է Արսեն Թորոսյանը:
«Քննարկել ենք երկկողմ և ԵՄ օրակարգային հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներ, որոնցից մեր համար ամենակարևորը հարևանների հետ հարաբերությունների կարգավորումն է:
Հատուկ ընդգծել ենք ԵՄ դիտորդական առաքելության ստեղծման մեջ ունեցած Ռումինիայի կարևոր դերակատարությունը, ինչպես նաև քննարկել Ռումինիայի հետ տարբեր ոլորտներում հարաբերությունների առավել խորացման հնարավորությունները, որոնք մինչ օրս ամբողջությամբ չեն օգտագործված»,-նշել է Թորոսյանը:
Կարծիքներ