Դամասկոսն ընտրություններում Ասադի հաղթանակը նշել է հրավառությամբ եւ ընդգրկուն զբոսահանդեսներով
Սիրիայում նախագահական ընտրությունների արդյունքների տոնումը, որտեղ հաղթանակ Է տարել պետության գործող ղեկավար Բաշար Ասադը, ուղեկցվել Է ընդգրկուն ժողովրդական զբոսահանդեսներով: Մարդիկ սկսել են Օմեյադների հրապարակ գալ մինչեւ քվեարության արդյունքների հայտարարումը, գործնականում յուրաքանչյուրի ձեռքին եղել Է սիրիական դրոշ կամ Էլ Ասադի դիմանկարը:
Հրապարակում տեղակայել են բեմ եւ մի քանի Էկրաններ, որտեղ հեռարձակվել են տեղի ունեցող իրադարձությունները: Բարձրախոսներից հնչել Է ազգային երաժշտություն:
Հրապարակի պարագծով արձակվել Է հրավառություն: Մոտավորապես 23:30-ին (Երեւանի ժամանակով 00:30-ին) Էկրաններին երեւացել Է Սիրիայի Ժողովրդական խորհրդի (խորհրդարանի) նախագահ Համուդ Սաբաղը, որը հայտարարել Է, որ գործող նախագահն ստացել Է ընտրողների 95,1 տոկոսի պաշտպանությունը: Բազմությունն սկսել Է վանկարկել «Ալլահ, Սիրիա, Բաշար», տրվել են տոնական հրավառության համազարկեր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ