Բոլիվիայում Պոոպո լիճն ամբողջությամբ ցամաքել է

Պոոպո լիճն ամբողջությամբ ցամաքել է: Լճի անհետացումը համարվում է բնական աղետ, որը սպառնում է էկոլոգիային, ինչպես նաև տեղի բնակչության յուրահատուկ ավանդույթներին: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը և հավելում, որ արդյունքում տեղի բնակիչների հնագույն բնակավայրերը անհետացման վտանգի տակ են:
Պոոպո լճի ջրի մակարդակը տասնամյակներ շարունակ նվազում էր: 1962 թվականին Դեսագուադերո գետը փոխել է իր ընթացքը և սկսել հոսել դեպի Ուրու-Ուրու լիճ, ինչը նվազեցրել էր ջրի հոսքը դեպի Պոոպո: Բացի այդ, մեծ քանակությամբ ջուր էր կորում գոլորշիացման հետևանքով:
Կարծիքներ