Գևորգ Սիմոնյանը, Սուրեն Գրիգորյանը և Ստեփան Մաչյանը ընտրվեցին Երևանի փոխքաղաքապետներ

Երևանի ավագանու այսօրվա նիստի օրակարգում է եղել ևս երեք փոխքաղաքապետների նշանակման հարցը։ Քաղաքապետի տեղակալների պաշտոնում առաջադրված էին առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանը, արդարադատության նախկին փոխնախարար Սուրեն Գրիգորյանը և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Ստեփան Մաչյանը։ Փոխքաղաքապետի երեք թեկնածուներն էլ ընտրվել են։
«Շնորհավորում եմ ձեզ։ Հարգելի գործընկերներ, կարծում եմ, որ շատ լավ, բովանդակային թիմ է ձևավորվում, քանի որ եթե կարմիր գծով նայում ենք, իմ բոլոր տեղակալները և՛ մասնավոր, և՛ պետական-հանրային հատվածում փորձ ունեն, որը կարծում եմ՝ մեզ ավելի ուժեղ է դարձնելու։ Մեր թիմը հաջողված է լինելու, և մենք այն արդյունքը, որ ցանկանում ենք ունենալ, վստահ եմ, որ ունենալու ենք»,- նշեց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
Կարծիքներ