4,0 մագնիտուդով երկրաշարժ Է գրանցվել Կամչատկայում

4,0 մագնիտուդով երկրաշարժ Է գրանցվել Կամչատկայում

4,0 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Կամչատկայի երկրամասի Միլկովոյի շրջանում: Այդ մասին հաղորդվում Է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի կայքում:

«Երկրաշարժը տեղի Է ունեցել տեղական ժամանակով լույս հունվարի 25-ի գիշերը: Նրա Էպիկենտրոնը գտնվել Է Էսսո գյուղից 119 կիլոմետր հեռավորությամբ՝ 12 կիլոմետր խորության վրա»,-ասվում Է հրապարակման մեջ: Արտակարգ իրավիճակների նախարարության երկրամասային գլխավոր վարչության տվյալներով՝ երկրամասի բնակավայրերում երկրաշարժը չի զգացվել: Զոհեր եւ ավերածություններ չկան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում