Զոհրաբ Մնացականյանը Շվեյցարիայի դաշնային խորհրդականին ներկայացրել է Արցախում ստեղծված իրավիճակը

Զոհրաբ Մնացականյանը Շվեյցարիայի դաշնային խորհրդականին ներկայացրել է Արցախում ստեղծված իրավիճակը

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար, դաշնային խորհրդական Իգնազիո Կասսիսի հետ:

Զրուցակիցներն անդրադարձան Արցախում ընթացող լայնամասշտաբ պատերազմի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակին։

Մնացականյանը նշեց, որ Հայաստանն արժևորում է դաշնային դեպարտամենտի կշռադատված հայտարարությունը, որում նաև խստագույնս դատապարտվել են ռազմական գործողությունների ընթացքում միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում